27 / Մարտ / 2021 : 11-51

 Երևան-Սևան ավտոճանապարհին գործող «Կատալինա» գիշերային ակումբում քաղաքացին կրակոցներ է արձակել հանդերձարանի ուղղությամբ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 23։50-ի սահմաններում մոտ 15 քաղաքացի այցելել է Երևան-Սևան ավտոմայրուղու 41-րդ կմ հատվածում գործող «Կատալինա» գիշերային ակումբ, որտեղ սրահի մեջ նրանցից մեկը իր մոտ եղած ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել հանդերձարանի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողի անունը եղել է Սամվել, ով 25 տարեկան է և բնակվում է Կոտայքի մարզում։

Դեպքի մասին արդյո՞ք տեղեկացված են ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Հրազդանի բաժնում, դեռևս հայտնի չէ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 25568անգամ
Վերջին լուրեր