27 / Մարտ / 2021 : 16-12

Պատերազմում հերոսաբար զոհված Մանուկ Իսախանյանը մասնակցել է Քարվաճառի, Շուշիի պաշտպանական մարտերին․ Տեսանյութ

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ՄԱՆՈՒԿ ԻՍԱԽԱՆՅԱՆ

Ոստիկանության զորքերի ծառայող Մանուկ Իսախանյանը ծնվել էր 1994 թվականին՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում։ 2012-2014 թվականներին ծառայել էր բանակում, իրականացրել մարտական հերթապահություն։ 2014 թվականից ոստիկանության զորքերում էր։

Ծառայակիցների հետ Տավուշում իրականացրել էր մարտական հերթապահություն։
Երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսվեց լայնածավալ պատերազմ, Մանուկ

Իսախանյանը տագնապով գնաց զորամաս, իսկ սեպտեմբերի 29-ին մեկնեց Արցախ։

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը Մանուկն ու ծառայակիցները մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հետո Մանուկը մի քանի օրով եկել էր տուն։

 

Հարազատների խոսքով՝ չէր սիրում պատմել կամ խոսել ռազմի դաշտում տեղի ունեցածից։ Բոլորին հանգստացնում էր, հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մի քանի օր հանգստանալուց հետո Մանուկ Իսախանյանը կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ՝ Շուշի։ Նոյեմբերի 4-ից մասնակցեց Շուշիի պաշտպանական մարտերին։ Մի քանի օր կենաց-մահու կռիվ մղեցին թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Նոյեմբերի 7-ին Մանուկ Իսախանյանը զոհվեց Շուշի տանող ճանապարհին։

Օրեր անց պարզվեց, որ շրջափակման մեջ զոհվել էին բոլորը…

Փա՛ռք անմահության ճանապարհ բռնած մեր բոլոր տղաներին։

Տեսանյութում Մանուկ Իսախանյանի մայրը, քուրը, ընկերները պատմում են նրա մասին։

Դիտվել է 23400անգամ
Վերջին լուրեր