29 / Մարտ / 2021 : 12-12

ԱԱԾ-ն՝ Արմեն Աբազյանին տնօրենի պաշտոնից ազատման լուրերի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հերքեցին կառույցի տնօրեն Արմեն Աբազյանի՝ պաշտոնից ազատման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:

«ԱԱԾ տնօրենի փոփոխության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ասացին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4.1 հոդվածի 1-ին կետի Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Դիտվել է 9844անգամ
Վերջին լուրեր