Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մարտ / 2021 : 14-42

Պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Նախարար

Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, մենք դա իսկապես գնահատում ենք, որովհետև, ի վերջո, պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Համաձայն չեմ, որ Հայաստանը և իր արտաքին քաղաքականությունն այսօր կախում ունի Ռուսաստանից։ Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, և մենք իսկապես գնահատում ենք, որովհետև, ի վերջո, պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Դա կարող է ոմանց դուր չի գալիս, բայց փաստ է։ Հակառակ պարագայում մենք կունենայինք ամբողջովին այլ իրավիճակ», - ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ոչ միայն Ռուսաստանն էր փորձում ապահովել զինադադարը, այլ նաև՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։

«Թե ինչու չստացվեց՝ դա ավելի խորքային վերլուծության առարկա է», - ասաց Արա Այվազյանը։

Նա նշեց նաև, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի ընդհանուր անվտանգային ճարտարապետությունում կարևոր տեղ է զբաղեցնում։

Դիտվել է 19037անգամ
Վերջին լուրեր