31 / Մարտ / 2021 : 11-42

Վարչապետի աշխատակազմը՝ Հակոբ Արշակյանի հրաժարականի լուրերի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ազատման դիմում վարչապետի աշխատակազմն այս պահի դրությամբ չի ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Արշակյանը մարտի 30-ի ուշ երեկոյան հրաժարական է տվել:

«Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման դիմում չի ստացել»,- նշեց Գևորգյանը։

Դիտվել է 31839անգամ
Վերջին լուրեր