Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է Նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ հենց այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր մի քանի օր առաջ՝ մարտի 26-ին: