Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Ապրիլ / 2021 : 11-31

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը 

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մ-ն  Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երևանի ավագ դպրոցներից մեկի 1-ին դասարանում։

 

Դիտվել է 76181անգամ
Վերջին լուրեր