Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Ապրիլ / 2021 : 12-06

«Երևանում 80-ամյա մարդուն վերջին ձևով ծեծել են, որի հետևանքով պապիկը մահացել է». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացա մի զարհուրելի դեպքի մասին, որ տեղի է ունեցել 2 օր առաջ Երևանի Նոր Նորք համայնքում։

Անհայտ (հավանաբար՝ կենցաղային) պատճառներով 80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, որի հետևանքով ժամեր առաջ պապիկը մահացել է։

Հիմնավոր պատճառներ ունեմ ենթադրելու, որ մարդասպանին հաջողվելու է «ջրից չոր դուրս գալ»։ Այդ կասկածս է՛լ ավելի ամրապնդվեց, երբ տեղեկացա, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրօր 120 հոդվածով՝ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ առողջությանը ծանր վնաս պատճառելը (առավելագույն պատիժը՝ 2 ամսով կալանք):
Տեղեկացնում եմ իրավապահի ուսադիրներ կրող ենթադրյալ «արյան վաճառականներին»՝ եթե ձեզ թվում է, որ կարող եք «անտեր» մարդկանց հետ այդպես վարվել ու մարսել, ապա ստիպված եմ ձեզ հիասթափեցնել. չի՛ ստացվելու։ Անձամբ եմ զբաղվելու այս գործով»:

Դիտվել է 27451անգամ
Վերջին լուրեր