Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Ապրիլ / 2021 : 15-47

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին. Մակունց

Օրը կոնկրետ որոշված չէ, բայց կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կլինի ապրիլի վերջին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա վստահություն հայտնեց, որ իրենց վարկանիշը բարձր է. «Հունիսի 20-ին կլինեն ընտրություններ եւ հստակ կլինի, թե ով է առաջատարը»,-ասաց Մակունցը:

Հարցին, թե ապրիլի 24-ին Փաշինյանը վարչապետի կարգավիճակո՞վ է լինելու, Մակունցը պատասխանեց՝ չգիտի. «Այդ թեմայով որևէ որոշում և քննարկում չի եղել»:

 

Դիտվել է 11116անգամ
Վերջին լուրեր