«Թավիշի և ամենաթողության մասին». Նիկոլ Փաշինյանը լայվ է մտել (տեսանյութ)

2 տարվա իմ վարչապետության ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես ոչ մի վայրկյան ես չեմ տրվել «կիսելու» այդ տրամաբանության մեջ եւ դրա պատճառով էլ դժգոհությունը տարածվում է: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետեւ փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է»,- ասաց նա:
Վարչապետ խոսքով՝ եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ:
«Կադրային ջարդ չի լինելու, բայց նա, ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի»,- ասաց նա: