Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Ապրիլ / 2021 : 12-33

Թուրքիային անհրաժեշտ է փոխել  ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի հայաստանյան թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին:

Պատասխանելով հարցին այն մասին, թե որքանով է այժմ տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացը կախված քաղաքական գործոնից, մասնավորապես`Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, Փաշինյանն ասել է.

«Ցանկանում եմ հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից:

Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ էր ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:

Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական հեռանկարը վերականգնելու համար, Թուրքիային անհրաժեշտ է փոխել այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»:

Դիտվել է 8910անգամ
Վերջին լուրեր