Սաղաթելյանը Ռոբերտ Քոչարյանի հետ կուսակցությունների դաշինք կազմելու լուրերի մասին

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կուսակցությունների դաշինք կազմելու մասին լուրերին:
Սաղաթելյանը շեշտեց, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դեռևս որոշում չի կայացրել, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու:
«Քանի դեռ ՀՅԴ գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչ այդ պահը մենք որոշում չունենք: Նման հարցերը մեզ մոտ որոշվում են ժողովների ժամանակ: Եթե մենք մասնակցենք ընտրություններին, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո չի լինի»,- նշեց Սաղաթելյանը: