06 / Ապրիլ / 2021 : 18-22

Փաշինյանը գնահատել է կոալիցիա կազմելու հնարավորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ հնարավոր կլինի խոսել իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և այլ ուժերի միջև կոալիցիա կազմելու հնարավորության մասին միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ պատրաստվում է ընտրություններին, և այդ կապակցությամբ քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո», – ասել է վարչապետը։

Դիտվել է 15263անգամ
Վերջին լուրեր