06 / Ապրիլ / 2021 : 19-39

ՀՀ Զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ Զինված ուժերի՝ ժամանակակից սպառազինությամբ համալրումը համարում է առաջնահերթություն:

«ՀՀ զինված ուժերի՝ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրման գործընթացը եղել է և կլինի մեր առաջնահերթություններից մեկը, և այդ խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում կլինի»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, «որոնք նույնպես իրականացվում են մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»:

«Զինված ուժերում մենք արդեն սկսել ենք լայնածավալ բարեփոխումները՝ բնականաբար, հաշվի առնելով ռազմական և ռազմատեխնիկական գործընկերության ոլորտում ՌԴ-ի հետ մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, համապատասխան խորհրդակցություններ են ընթանում: Իսկ փորձագետների մակարդակով անհրաժեշտ շփումներն արդեն հաստատվել են»,- նշել է Փաշինյանը` հավելելով. «Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, և  Հայաստանը խիստ շահագրգռված է այդ հարցում»:

Դիտվել է 24187անգամ
Վերջին լուրեր