07 / Ապրիլ / 2021 : 11-19

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը: Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ:

Թե խաղաղ և թե տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: ԵՎ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը:

Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում:

Կարողանա՛նք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո:
Եղեք առողջ ու երջանիկ, սիրելի՛ մայրեր:

Դիտվել է 10576անգամ
Վերջին լուրեր