1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան. Փաշինյան
Ես մեծ կարեւորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարեւոր գործոն ենք ներմուծելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան են տալիս ուսուցիչներին. «Որովհետեւ համահարթեցման մոտեցումը տաղանդավորներին զրկում էր մոտիվացիայից ինքնակատարելագործվելու եւ առաջ շարժվելու:
Այս պրոցեսի արդյունքում մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնել:
Այսինքն իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու, ոչ թե կառավարությունը:
Այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան»,-ասաց նա: