Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2021 : 12-10

Համաներում կկիրառվի զորակոչից խուսափած անձանց նկատմամբ․ Համաներման վերաբերյալ նախագիծն ընդունվեց

Կառավարությունը հավանություն տվեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որը ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է՝

1) համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց`
ա. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի.
բ. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
գ. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

2) համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախագծով նախատեսվել են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում:

Հատկանշական է, որ նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նիստի ժամանակ հայտարարեց, որ սա քաղաքական որոշում է և իր կարծիքով՝ ճիշտ։

Դիտվել է 28408անգամ
Վերջին լուրեր