20 / Ապրիլ / 2020 : 10-32

Ոչինչ մեզ չէր խանգարում նրանց հատ-հատ տնից հանել եւ սամասուդ անել. Փաշինյան

Այսօր մեզ մեղադրում են ատելություն  սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարմ ենք  մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը: Այս մասին ֆեսյբուքյան ուղիղ եթերում ապրիլի  19-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իրենց հասցեին  հնչող հայհոյանքներին՝ Փաշինյանը ժողովրդին խորհուրդ տվեց, ոչ թե նյարդայնանալ, այլ՝ անտեսել:

Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում  է «Սերժի մնացորդներ»  եւ եկել է ժամանակը նրանց զտելու:

Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում հայհոյանքները ավելացել են, որովհետեւ կոռուպցիոն գործերով կան որոշակի արդյունքներ, ինչի պատճառով նախկինները «հիստերիայի» մեջ են:

Պատճառը, ըստ նրա, նաեւ «Ապօրինի ծագման գույքի  բռնագանձման մասին» օրենքի ընդունումն է վերջին փոփոխություններն են. «Հեսա կորոնավիրուսային Սահմանադրական դատարանի հերթն էլ է գալու, որին փրկեց միայն կորոնավիրուսը, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք»:

Դիտվել է 8747անգամ
Վերջին լուրեր