Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2021 : 19-51

Շուշիի մատույցներում  հերոսաբար զոհվել է նաև Էդվարդ Հակոբյանը (տեսանյութ)

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ԷԴՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ


Ոստիկանության զորքերի ծառայող Էդվարդ Հակոբյանը ծնվել էր 1993 թվականին։ Ավարտել էր Սևան քաղաքի դպրոցներից մեկը: Ընդունվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, սակայն ուսումը կիսատ թողել ու մեկնել էր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։

Զորացրվելուց հետո մեկնել էր արտերկիր։ Հունաստանում ապրում էր մոր հետ։ Սակայն նրա տեսակն այնպիսին էր, որ արտերկրում երկար մնալ չէր կարող։ Վերադարձավ, ընտանիք կազմեց, ունեցավ մեկ զավակ, իսկ 2018 թվականին ընդունվեց ոստիկանության զորքեր։

2020-ին դիմեց Երևանի պետական համալսարաններից մեկը՝ արդեն այլ մասնագիտությամբ։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց լայնամասշտաբ պատերազմ։ Էդվարդը Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Ծառայակիցների հետ մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին, վերադարձավ տուն։

Երբ մի քանի օր տանն էր, հանդիպել էր գրեթե բոլոր բարեկամներին ու ընկերներին։ Նրանց խոսքով՝ կարծես հրաժեշտ էր տալիս։

Նոյեմբերի 2-ին մարտական տրամադրվածությամբ երկրորդ անգամ մեկնեց Արցախ։ Այս անգամ ծառայակիցների հետ մասնակցեցին Շուշիի պաշտպանական մարտերին։

Օրեր անց ոստիկանության զորքերի ծառայողները հայտնվեցին շրջափակման մեջ։

Ոստիկանները թեժ մարտեր էին մղում։

 

Օրեր անց պարզվեց, որ Էդվարդը նոյեմբերի 7-ին զոհվել էր Շուշիի մատույցներում։

Էդվարդի որդին՝ Վահեն, այսօր հպարտորեն ասում է, որ հերոսի զավակ է, նաև հպարտ է, որ Սևան քաղաքի այն դպրոցում, որտեղ հայրն է սովորել, նրա անվամբ դասարան կա: Էդվարդի այն ցանկությունը, որ որդին պիտի հպարտանա հերոս հայր ունենալու համար, դարձավ իրականություն: Սակայն Էդվարդի շատ նպատակներ կիսատ մնացին…

Տեսանյութ։

Դիտվել է 47838անգամ
Վերջին լուրեր