ԱԳ նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Գրիգոր Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնում էր նաշանակվել 2018թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ վարչապետի որոշմամբ: