12 / Ապրիլ / 2021 : 10-58

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել հակամարտությունը Ղարաբաղում

Ռուս-ուկրաինական մեկ շաբաթը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել հակամարտությունը Ղարաբաղում։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը հայտարարել է, որ ակնկալում է ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը կապված այն բանի հետ, որ,  ռուս խաղաղապահները, կարծես, երկարաժամկետ կմնան Լեռնային Ղարաբաղում։ Ջորջ Քենթը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը շահագրգռված լինեն դրանում։
***
Այսօր` ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկիի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա։

Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ Զելինսկիի այցը տեղի կունենա Դոնբասում տիրող լարված իրավիճակի ֆոնին, ինչից մեծապես անհանգստացած են թուրքական իշխանությունները։ 
***
Ուկրաինացի ուժայիններն ապրիլի 8-ի առավոտյան ականանետային հարված են հասցրել Դոնեցկից հյուսիս գտնվող Վեսյոլոյե գյուղին:

Գնդակոծությունը տեղի է ունեցել առավոտյան 7։13-ին՝ արձակվել է 120 միլիմետրանոց 12 ական։ Բացի այդ, Ուկրաինայի անվտանգության ուժերը Լենինսկոյե գյուղի ուղղությամբ արձակել են 82 մմ տրամաչափի 14 ական:
***
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնի՝ Մոսկվայի հետ հարաբերություններում բռնած գիծը «հիմար» է որակել և հավելել, որ դա որևէ արդյունքի չի հանգեցնում։

«Նույնիսկ Վաշինգտոնի կողմնակից կառույցը, ինչպիսին է Ատլանտյան խորհուրդը, արդեն հրապարակում է նյութեր, որոնք քննադատում են Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանի նկատմամբ բացարձակ, և նույնիսկ «հիմար» փակուղին, որը որևէ արդյունքի չի հանգեցնում՝ պատժամիջոցների կիրառման ժամանակ հայտարարված նպատակների առումով»,- ասել է նախարարը:

Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները անվստահելի գործընկերներ են, և Մոսկվան չի կարող կախում ունենալ նրանց տրամադրություններից:
***
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ստյուարտ Պիչը մեկնել է Ուկրաինա։

Պիչը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակի հետ: Ուկրաինայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքից Ուկրաինային հետագա աջակցություն կցուցաբերվի»:
***
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նշել է, որ ուկրաինական կողմը Դոնբասում կրակ կբացի միայն իր զորքերի ուղղությամբ հնարավոր սպառնալիքի կամ հարձակման դեպքում։
***
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն արձանագրում է ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ակտիվության աճը Ուկրաինայում և Սև ծովում`Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Զախարովայի խոսքերով՝ Կիևը շարունակում է նոր ուժեր ու զենքեր բերել դեպի Դոնբասի հետ շփման գիծ: «Միևնույն ժամանակ,  ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ակտիվության աճ նկատվում է Ուկրաինայի տարածքում և Սև ծովում` Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ:
***
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարել է, որ Ուկրաինայի բանակը համալրված է անհրաժեշտ սպառազինություններով, որպեսզի հարված հասցնի հակառակորդին։
***
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակում անձամբ է համոզվել Դոնբասում իրավիճակի սրման մեջ: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նա ժամանել է Դոնբաս, որտեղ կայցելի առաջնագիծ և կշփվի զինծառայողների հետ: Այցը տեղի է ունենում շփման գծում իրավիճակի սրման ֆոնին:
***
Ուկրաինայի ռազմածովային ուժերն առանց նախազգուշացման սկսել են զորավարժություններ իրականացնել Սև ծովում: Զորավարժություններն իրականացվում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին վերջին հայտարարության ֆոնին: Ըստ Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը Դոնբասում հակամարտությունը կարգավորելու միակ եղանակն է:
***
Աղբյուրը` Combat

Դիտվել է 21664անգամ
Վերջին լուրեր