Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Ապրիլ / 2020 : 13-34

Հանրային ՀԸ-ում հրաժարականներ են սպասվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հայտնի տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում իրավիճակը լարված է: «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ այս պահին Հանրայինում ժողով է ընթանում: Ենթադրվում է, որ դրանից հետո լինելու են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի եւ ղեկավար կազմի ազատման մասին հայտարարություններ:

Մի շարք լրատվամիջոցներ արդեն տարածում են տեղեկություն, որ ուր որ է մենք կկարդանք մասնավորապես Մարգարիտա Գրիգորյանի եւ Վարդան Հակոբյանի հրաժարակաների մասին: Նշենք, որ Վարդան Հակոբյանը եղել է ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն: Նա Հանրայինի երկրար տարիների աշխատակից է:

Ըստ որոշ աղբյուրների՝ հրաժարական են ներկայացնելու նաեւ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն ու լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանը: Այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց. թե՛ Մարգարիտա Գրիգորյանը, թե՛ Պետրոս Ղազարյանը եւ թե՛ Արա Շիրինյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: 

 

Դիտվել է 6109անգամ
Վերջին լուրեր