13 / Ապրիլ / 2021 : 10-44

Անչափահաս եղբայրները «Միկա» մարզահամիլիրի մոտից փախցրել են «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի Hyundai-ը

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գեղամ Թումբարյանը, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ից մինչև 11:20-ն ընկած ժամանակահատածում Մանանդյան փողոցում գործող «Միկա» մարզահամալիրի մոտ կայանված, իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենան գողացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում տաք հետքերով բացահայտել են դեպքը և պարզել են որ ավտոմեքենան փախցրել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ 10-ամյա Ալեքս Հ.-ն և նրա եղբայրը՝ 7-ամյա Լևոն Հ.-ն: Վերջիններս հայտնաբերվել են Սեբաստիա-Հովնաթան փողոցների խաչմերուկում և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ հրավիրվել են նրանց ծնողները և եղբայրները հանձնվել են նրանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Թումբարյանը «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է:
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 9302անգամ
Վերջին լուրեր