13 / Ապրիլ / 2021 : 17-06
Աշոցքի, Ամասիայի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղացել
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Ամասիայի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղացել։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտվել է 8184անգամ
Վերջին լուրեր