14 / Ապրիլ / 2021 : 10-41
Օնիկ Գասպարյանը նման բան չի ասել. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: Վերջինս ասել էր, թե պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վարչապետին ասել է, թե մի քանի օրից այլեւս չեն կարող դիմանալ: Սակայն Փաշինյանն ամբիոնից հայտարարեց, թե նման բան չի եղել:
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց․
Նոյեմբերի 17-ին այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը ներկայացրել է մեր կորուստներն ու ԶՈւ գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում պետք է անհրածեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Ուզում եմ պատասխանատու հայտարարել, որ նրա հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս ու առնչություն չունի: Նա նման բան չի ասել, ինչն արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ:
Խոսքը սեպտեմբերի 30-ին Անվտանգության խորհրդի նիստի մասին է:
Նա ասել է, որ հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրն ու մինչև վերջ կկատարի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին նման բան չէր էլ կարող ասել, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին ԱԺ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները:
Դիտվել է
19446անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...