14 / Ապրիլ / 2021 : 13-10
«Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք». Փաշինյանի արձագանքը՝ նախկին իմքայլական պատգամավորի հարցին
Այսօչ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին, ծափահարեցին։ Պատգամավոր Գոռ Գևորգյանը նշեց, որ ամաչում է այդ ծափերի համար։
«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ ու դեռ չխնկարկված գերեզմաններ։ Դուք պետք է ձեր թիմակիցներին գոնե փորձիք սաստել»,-ասաց պատգամավորը՝ վարչապետին։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի Հանրապետության, Արցախի ապագային, դա ձեր պրոբլեմն է և ձեր շուրթերից «ձեր թիմակիցները» արտահայատությունը շատ խորհրդանշական է հնչում։ Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել, ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում, դուք, կներեք, եթե օգտագործում եք՝ «ձեր թիմը» հարցը, դուք ընդհանրապես էդտեղ նստած հարց տալու իրավունք չունեիք և ես ձեզ ասում եմ, որ չունեք էդ իրավունքը։ Ես ձեր հարցերին չեմ պատասպանում, հարկ չեմ համարում պատասխանել, նույնիսկ չեմ լսել։
Այո, մենք ծափահարում ենք բոլոր էն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ապագային և մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին։ Էդ ձեր էժան գործելակերպը՝ հղումներ անելով, դադարեցրեք։ Մի հատ հիշեք, թե որտեղից եք եկել, ոնց եք եկել։ Մի հատ արագ ձեզ ինքնահայեցման ենթարկեք»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։
Դիտվել է
31516անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...