14 / Ապրիլ / 2021 : 13-36

Առաջարկն արել է գեներալ․ Նիկոլ Փաշինյանը՝ Լելե Թեփեի օպերացիայի մասին

«Ասում են՝ ես որոշում եմ կայացրել, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք եւ 700 զոհ է եղել։ Կատարյալ անհեթեթություն է։
Լելե Թեփեյի օպերացիայի առաջարկն արել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու իրականացումը արել է գեներալ և որոշումը կայացրել է գեներալ:
Այո՛, այդ քննարկումների մի հատվածին ես ներկա եմ եղել, ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լավ տարբերակ է, թե՞ վատ։
Կարծիքներ եմ հարցրել եւ ամենաբարձրաստիճան զինվորականն ասել է՝ «լավ միտք է», որից հետո գնահատել է իրադրությունն ու ասել, որ օպերացիան պետք է եւ կարելի է իրականացնել»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հնչեցրած հարցերին ի պատասխան` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատերազմի բոլոր դրվագները պետք է քննվեն և պետք է լինի օբյեկտիվ քննություն:
Պատգամավորը նաև անդրադարձել էր Մարտունի 3-ի զինվորների 73 ծնողների պահանջներին, ըստ որի նրանք ցանկանում են տեղեկանալ, թե ինչ պայմաններում են զոհվել իրենց երեխաները: Նշենք, որ ծնողները նաև մեղադրում են Ջալալ Հարությունյանին:
Այս դեպքի մասին Վարչապետն ասաց. «Այդ ձեր ասած դրվագով մենք ունենք կալանավորված անձ, բայց էլի բախվել ենք պրոբլեմների և այդ անձը դատարանի կողմից ազատ է արձակվել: Չգիտեմ դա պրոբլեմ է, թե արդարադատություն, դա հետո կերևա»,-նշեց նա:
Դիտվել է 16831անգամ
Վերջին լուրեր