Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2021 : 17-06

Նիկոլ Փաշինյանը հիվանդ է, ես չեմ կարող նրա հիվանդություններն ախտորոշել, այդ մասնագիտությունը չունեմ. Մովսես Հակոբյան

Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հետևել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում տեղի ունեցած այսօրվա ելույթին, սակայն չի ցանկանում արձագանքել նրան։
Ինչո՞ւ, պատասխանեց. «Հիվանդ, ստախոս մարդ է»։
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարության, թե Հակոբյանն իր հիմնական «օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը», Մովսես Հակոբյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքեց. «Ես իր կնոջը որևէ բանով չեմ անդրադարձել, միայն արձանագրել եմ, որ եղել է հրամանատարական կետում, ուրիշ բան չեմ ասել»։
Ի վերջո, ի՞նչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը 7-րդ պաշտպանական շրջանի վերաբերյալ իր հայտարարությամբ, Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետն ասաց. «Հիվանդ է, ես չեմ կարող նրա հիվանդություններն ախտորոշել, այդ մասնագիտությունը չունեմ, վաղն էլ կարող է մի ուրիշ բան մտածի»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, թե Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել յոթերորդ պաշտպանական շրջանը, սակայն ինքը կայացրել է որոշում, որի արդյունքում յոթերորդ պաշտպանական շրջանը մնացել է զինված ուժերի տրամարդրության տակ։
Դիտվել է 30017անգամ
Վերջին լուրեր