14 / Ապրիլ / 2021 : 18-16

Ինչո՞ւ ռազմագերիներ բերող օդանավը վայրէջք կատարեց առանց նրանց․ Փաշինյանը պարզաբանում է

Ազգային ժողովի և կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց հղեց ռազմագերիների վերադարձի մասին տարածված լուրերի վերաբերյալ:
Ինչին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սդրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից, այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է ամեն օր, ամեն պահի: Պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմի չի կատարում իր պարտավորությունները: Ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը»,-նշեց վարչապետը:
Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը, ով ստանձնել է պարտավարություններ ու չի կատարում դրանք:
Նրա խոսքով՝ այս թեման շարունակաբար բարձրացվում է միջազգային ատյաններում:
Մանրամասները՝ տեսանյութում
Դիտվել է 25914անգամ
Վերջին լուրեր