Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2021 : 18-54

Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովի ամբիոնից՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
Ես պատրաստվում եմ հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ, ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները չեն առաջադրի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ չի ընտրի, երկրորդ անգամ «Իմ քայլի» 1/3-ի կողմից կառաջադրվեմ, էլի չեմ ընտրվի, վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, դրանից հետո հունիսի 20-ին ընտրություններ կնշանակվեն,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Դիտվել է 11217անգամ
Վերջին լուրեր