15 / Ապրիլ / 2021 : 18-55
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյան
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից: NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը Բելառուսի նախագահի այս հայտարարության վերաբերյալ:
«Մեծագույն հարգանք տածելով բելառուս ժողովրդի հանդեպ՝ ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ՝ որպես այդպիսին, չի էլ եղել, ուստի ալիևյան «պատմական արդարությունը» այդ տարածքում պետք է վերականգնվի՝ բոլոր հետևանքներով հանդերձ:
Ճշմարտությունը պարզել ցանկացողները կարող են ընդամենը համացանցից հանել «խաղաղասեր» Ալիևի տարիներ շարունակ հրապարակավ հնչեցրած հայատյաց, ռազմատենչ հայտարարությունները և հետևություններ անել, ստացված հաստափոր փաթեթն էլ ուղարկել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ խաղաղասիրության մասին համամարդկային պատկերացումների հետ իր և իր լավ բարեկամ Իլհամի պատկերացումները համադրելու նպատակով»:
Դիտվել է
50416անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...