16 / Ապրիլ / 2021 : 12-05

Հովիկ Աղազարյանն առաջարկում է անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ Կառավարությունում կանանց ներգրավվածությունը պետք է մեկ երրորդից պակաս չպետք է լինի։ Նրա խոսքով՝ երբ պատերազմ լինի, և տղամարդիկ գնան իրենց պարտքը կատարելու, պետական ինստիտուտներում աշխատանքը պետք է անխափան մնա։
Աղազարյանը առաջարկել է նաև երկպալատ խորհրդարանական համակարգ ունենալ. «Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակարագի: Մենք ունենում ենք Վերին պալատ, բացի այս մեր պալատից, ենթադրենք՝ 100 հոգուց բաղկացած, որտեղ 50 հոգին ընտրվում են Արցախից և հայրենիքի մեր այս հատվածից, իսկ մնացած 50 հոգին ընտրվում են ամբողջ աշխարհից: Հավաքվում են տարեկան մեկ անգամ և ինչ-որ գործառույթներ են իրականացնում, որոնց մասին կարելի է մանրամասնել»։
Պատգամավորը առաջարկում է ստեղծել հանրային խորհուրդ և աստիճանաբար լուծել առկա բոլոր խնդիրները:
Դիտվել է 6235անգամ
Վերջին լուրեր