16 / Ապրիլ / 2021 : 12-43

Մարուքյանը պաշտոնական առաջարկ արեց Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխանության ներկայացուցիչներին․ Մարուքյան

Ազգային ժողովում շարունակվում է կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը: Ելույթ ունեցավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև մյուս բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
«Ժողովուրդ, մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:
Եթե մի կողմ չքաշվեք, ձեր դեմ քարոզարշավով՝ գնալու են վերարտադրման ճանապարհով: Այս մարդկանց ուժ տվողը ձեր դեմ ելույթներն են»,-ասաց նա:
Մարուքյանը խոսեց նաև Արման Եղոյանի ելույթի մասին, երբ վերջինս նշեց ինչ-որ գեներալի մասին, ով քառահարկ տուն է կառուցել. «Այ ախպեր ջան, բռնեիք դատեիք, քառահարկ տունն էլ վերցնեիք: Չագուչն էլ է ձեր ձեեռքը, մեխն էլ: Դուք եք իշխանությունը»:
Ավելի մանրամասն տեսանյութում։
Դիտվել է 31562անգամ
Վերջին լուրեր