16 / Ապրիլ / 2021 : 15-16

Ով է հոգում Վրաստանում Արմեն Սարգսյանի հյուրանոցային ծախսերը․ Պարզաբանում

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանը Վրաստան այցի ընթացքում ՀՀ նախագահի հյուրանոցային ծախսերի վերաբերյալ։ Ներկայացնում ենք է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը.
«Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը որոշ լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվությանը
Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների տարածած ակնհայտ սուտ և կեղծ տեղեկատվության՝ հարկ ենք համարում հայտնել, որ Հանրապետության նախագահը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, և նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ միտումնավոր կերպով բացարձակապես կեղծ տեղեկություններ տարածելուց և հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց»:
Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է՝ նշելով, որ դա պետական միջոցների մսխում է:
Դիտվել է 7078անգամ
Վերջին լուրեր