Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2021 : 16-10

Մհեր Գրիգորյանը՝ գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանի նախապայմանների մասին

Ռուսաստանի կողմից կա պատրաստակամություն և ամենաբարձր մակարդակով արված բազմաթիվ փորձեր խնդիրը լուծելու համար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով են իրեն բավարարում Ռուսաստանի գործողությունները ուղղված նոյեմբերի 9-ի պայմանագրի ութերորդ կետի կատարմանը։
«Եկեք ֆիքսենք, որ նման հանգամանք կա, ինչի համար շնորհակալ լինենք նաև։ Հարցի բարդության աստիճանը դուք էլ լավ հասկանում եք։ Կողմերն անում են ամեն ինչ, որպեսզի հարցը լուծվի»,- ասաց փոխվարչապետը։
Հարցին, թե արդյոք Ադրբեջանը դնում է նախապայմաններ գերիների վերադարձի դիմաց, փոխվարչապետը պատասխանեց․ «Իմ հարթակի տեսանկյուից նման հարց չի քննարկվել»։
Հարցին, թե Մհեր Գրիգորյանը ստացել է իշխանության կողմից նախընտրական ցուցակում առաջադրվելու, փոխվարչապետը պատասխանեց․ «Ես կուսակցական չեմ։ Այս պահին նման հարց չկա»։
Դիտվել է 26133անգամ
Վերջին լուրեր