Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Ապրիլ / 2021 : 19-02

Երևանում թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանած 58-ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (լուսանկար)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանի նկատմամբ, ով կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գ. Բաղդասարյանի նկատմամբ, որ երբ նա հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին՝ կալանավորվի:
Դիտվել է 35184անգամ
Վերջին լուրեր