20 / Ապրիլ / 2021 : 14-27

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ոստիկանություն

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը: Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 8872անգամ
Վերջին լուրեր