20 / Ապրիլ / 2020 : 20-35

«Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է հաշվետվություն տա. Նիկոլ Փաշինյան

Ես վստահ չեմ, բայց կարծում եմ`երրորդ հանրապետության պատմության ամենամեծ հարկ վճարողներից մեկն է եղել «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այս մասին այսօր`ապրիլի 20-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հատկապես այն ժամանակ, երբ ինքը տեղյակ է եղել այդ թվերից:

«Կարծում եմ`շատ լավ առիթ է՝  թերթը հանդես գա հայտարարությամբ եւ իր վերջին եւ իր վերահիմնադրման օրից հաշվետվություն տա: Պարզ է, որ լրատվամիջոցների կյանքը առաջիկա 10 տարվա համար պլանավորված է եղել եւ փլուզվել է եւ այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներին եւ չի էլ վճարում լրատվամիջոցներին, չնայած իմ  վարչապետ լինելու առաջին օրից այս հարցը եղել է մեր օրակարգում, թե մենք ինչպես պետք է անենք, որ լրատվամիջոցների ազատության համար երաշխիքներ ստեղծենք»,- ասաց վարչապետը`նշելով, որ ԱԺ-ում այս պահին էլ նախագիծ կա այս հարցի վերաբերյալ:

Փաշինյանի խոսքով`լրատվամիջոցների մի մեծ խումբ կա, որը շարունակվում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ նրանք հասկանում են`այդ վիճակը երկար չի շարունակվելու, որովհետեւ նախկին իշխանությունների գումարները ավարտվելու են:

Դիտվել է 5903անգամ
Վերջին լուրեր