Կոնկրետ մարդիկ կան, որ տնով-տեղով X պահի ներգրավվել են քայլարշավին, հետո ցանկացել են աշխատել կոնկրետ պաշտոնում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է այն քաղաքացիների մասին, ովքեր հիասթափվելու կոնկրետ պատճառներ ունեն:
Խմբերից մեկի անունը Նիկոլ Փաշինյանը դրել է նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ. «Նրանք հույս ունեին, որ հեղափոխությունից հետո կստանան կոնկրետ բաժիններ:
Կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որ տնով-տեղով X պահի եկել են ներգրավվել քայլարշավին, հետո տեղի է ունեցել հեղափոխություն, նրանք ցանկացել են աշխատել կոնկրետ պաշտոնում, ընդգրկվել «Իմ քայլի» համամասնական ցուցակի մեջ, օբյեկտիվ պատճառներով մերժում են ստացել, ինչից հետո հայտնվել են նախորդ իշխանության տանիքի տակ»:
«Նրանք մտածում են՝ բա մենք քայլել ենք, ինչպե՞ս դա նյութականացնենք: Ես բազմիցս խոսել եմ այս հարցին մասին»։