Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2020 : 08-52

Ինչ է ասել մասնավոր պարզաբանման ժամանակ Մանե Գեւորգյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետի տեսաուղերձից դուրս մնացած կադրերի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տեսանյութի տարածումից հետո՝ Հանրային հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր պարզաբանման ժամանակ, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասել է, թե՝ ասել են՝ «ռեք ենք», ինքը չգիտի` դա ինչ է, եւ եթե ասեին՝ լայվ ենք, ապա կզգուշացներ վարչապետին:

Սակայն մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել` միայն ասելով, թե տեսաուղերձից 20 վայրկյան առաջ իմացել են, որ իրենք «լայվ» են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 4441անգամ
Վերջին լուրեր