22 / Ապրիլ / 2021 : 13-08
Երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսք
Ապրիլի 22-23-ի գիշերը երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսքը։ Այս մասին yelaket.am-ը տեղեկացավ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:
Ասուպային հոսքն այսպես է կոչվում «Քնար» (Lyra) համաստեղության անունով։ Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թեթչերի գիսավորն է, որը հայտնաբերվել է 1861թ-ի ապրիլին սիրող աստղագետ Ա․ Թեթչերի կողմից։ Ի տարբերություն Պերսեիդների ասուպային հոսքի՝ Լիրիդների ասուպային հոսքն այդքան էլ առատ չէ։ Մեկ ժամում կարելի է տեսնել 10-20 ասուպ, սակայն դրանց մեծ մասը շարժվում է շատ մեծ արագությամբ` անցնելով Երկրի մթնոլորտով միջինում 48կմ/վ արագությամբ։ Լիրիդների միայն քառորդ մասն է երկնքում թողնում հետքեր։
Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:
Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»
Դիտվել է
10244անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում...
11 / Ապրիլ / 2020
Մինչև երբ կլինեն տեղումները․ եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝...
04 / Փետրվար / 2020
Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը,...
06 / Փետրվար / 2020
Եղանակը՝ Հայաստանում. սպասվում է կտրուկ ցուրտ
Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սկսվելու, որոնք շարունակվելու են ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլեւ փետրվարի 8-ի երեկոյից ամենուրեք ձյան տեսքով են...
04 / Սեպտեմբեր / 2021
Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում`Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը...
01 / Ապրիլ / 2020
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է...
01 / Ապրիլ / 2020
Այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է. Գագիկ Սուրենյանն արձագանքում է. ...
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային...
03 / Սեպտեմբեր / 2021
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է...