22 / Ապրիլ / 2021 : 15-05

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Ինչպես է Երևանում գլխիվայր շրջվել 06 մակնիշի ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ը ապրիլի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Բադալ Մուրադյան փողոցում անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել էր։
Հրապարակումից կարճ ժամանակ անց մեր ընթերցողը մեզ է տրամադրել տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է մեկ այլ ավտոմեքենա բախվում «06»-ին, ինչի հետևանքով էլ վերջինս գլխիվայր շրջվում է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Նոր-Նորք վարչական շրջանում՝ Բադալ Մուրադյան փողոցում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկային:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Դիտվել է 16686անգամ
Վերջին լուրեր