Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2021 : 17-01

Միխայիլ Սահակաշվիլու «վերջը» եկավ, երբ 2013թ․ հրապարակվեց Վրաստանի բանտերում տեղի ունեցող խոշտանգումների տեսանյութը

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը սոցցանցի իր էջում գրել է.
«ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարբեր առիթներով մենք մեզ համեմատում ենք այլ ազգերի հետ։ Մասնավորապես, հաճախ նման համեմատություններ են արվում մեր և մեր հարևան վրացիների միջև։
Այս առիթով, կուզենայի, հատկապես մեր, իրենց առաջադեմ, իրավապաշտպան համարողներին հիշեցնել մի շատ ուշագրավ դեպքի մասին։
Ինչպես 2018թ․ Հայաստանում ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում ներկա վարչապետն եկավ իշխանության, այնպես էլ, 2004թ․ Վրաստանում, այսպես կոչված «վարդերի հեղափոխության» արդյունքում իշխանության եկավ Միխայիլ Սահակաշվիլին։
Միխայիլ Սահակաշվիլու «վերջը» եկավ, երբ 2013թ․ հրապարակվեց Վրաստանի բանտերում տեղի ունեցող խոշտանգումների տեսանյութը։ Վրաց հասարակությունը, անկախ ազատազրկվածների նկատմամբ իրենց անձնական վերաբերմունքից, Սահակաշվիլուն չներեց մարդկանց խոշտանգելու և նվաստացնելու համար։ Այո՛, հենց այդ տեսանյութը վերջ դրեց Սահակաշվիլու իշխանությանը։
Ի տարբերություն վրացիների, մեր ոչ միայն հասարակությունն, այլև իրենց իրավապաշտպան համարողները չտեսնելու տվեցին հեռախոսային արդարադատությունը, ասֆալտին փռելու հրահանգները և վերջապես երեկ տեղի ունեցած խոշտանգումների փաստերը։
Ավելին, այս ամենը, նույնպես չնկատելով, նրանք դեմքի խելոք և մտահոգ արտահայտությամբ, քննադատում են ընդդիմադիր, զայրացած անձանց, իրենց պաշտելի բռնապետիկին ոչ պատշաճ արտահայտություններով անվանակոչելու համար։ Իհարկե, նրանք անգիր գիտեն, որ մարդու իրավունքներ, նշանակում է պետություն-մարդ ուղղահայաց հարաբերություններ, բայց այսօր նրանց հանձնարարված է պաշտպանել հայրենիքը հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու, խոշտանգումների և նվաստացումների հրահանգներ տվող ողորմելի գյադային և քննադատել Սյունիքի պաշտպաններին։
Ահա և մեր և վրացիների միջև եղած տարբերության ևս մեկ փաստ»։
Դիտվել է 14897անգամ
Վերջին լուրեր