24 / Ապրիլ / 2021 : 12-10

Ինչ կտա Հայաստանին, եթե Բայդենն օգտագործի «ցեղասպանություն» բառը. ԱԳ փոխնախարարի մեկնաբանությունը

Եթե ԱՄՆ նախագահն օգտագործի ցեղասպանությունը բառը, դա կարեւոր քայլ կլինի, եւս մեկ անգամ ԱՄՆ-ը կհաստատի իր մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ ընդանրապես թե ինչպես են արժեքները, մարդու ազատությունները արժեւորվում ԱՄՆ-ում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
«Դա նաեւ օրինակ կծառայի քաղաքակիրթ աշխարհի մնացած երկրների համար, որոնք առ այսօր դեռ իրենց դիրքորոշումը չեն հայտնել Ցեղասպանության ճանաչման հետ կապված»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ըստ մամուլի տեղեկությունների, Բայդենն իր խոսքում օգտագործելու է ոչ թե Թուրքիա բառը, այլ Օսմանյան Կայսրություն արտահայտությունը, փոխնախարարն ասաց. «Ես չեմ կարող որեւէ պատասխան տալ ԱՄՆ կառավարության կամ նախագահի հայտարարության համար, բայց երեւի իրենք տարբերություն են դնում այս Թուրքիայի եւ այն Թուրքիայի միջեւ»:
Տեսանյութ։
Դիտվել է 18762անգամ
Վերջին լուրեր