Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2020 : 10-04

«ԲԴԽ-ն վիրավորանքը վիրավորանքից հետեւից կուլ է տալիս»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել էր նաեւ դատավորներին եւ Սահմանադրական դատարանին՝ նշելով, թե «վնգստացող» դատավորների հերթն էլ է գալու, որոնք «վեշերը» պետք է հավաքեն եւ գնան»:

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչները, հատկապես դատական իշխանության որեւէ ներկայացուցչի վերաբերյալ, եթե ընդհանուր հայտարարություններ են անում, պետք է դրսեւորեն չափավոր զգուշավորություն:

«Բարձրագույն դատական խորհուրդ կա, որը եթե այսօր կամ վաղն այդ հայտարարություններին չարձագանքի, մենք բավարար հիմքեր կունենանք կասկածելու, որ ԲԴԽ-ն իր սահմանադրական պարտականությունները չի կատարում: Եթե կան նման դատավորներ, ապա ԲԴԽ-ն ունի նման գործառույթներ, եւ այդ անձինք օր առաջ պետք է հեռացվեն դատական համակարգից:

Եթե երկու տարի անցել է, եւ ոչ ԲԴԽ-ն, ոչ Արդարադատության նախարարությունն իր իրավասության  շրջանակներում գործընթացներ չի կազմակերպում, որպեսզի այդ դատավորներին հանեն դատական իշխանությունից, ապա կրկին բավարար հիմքեր ունենք կասկածելու, որ այդ ամենն ասվում է՝ պարզապես ասելու համար:

ԲԴԽ-ն վիրավորանքը վիրավորանքի հետեւից կուլ է տալիս եւ որեւէ գործընթաց չի սկսում ու գործադիրի ղեկավարությանն ասի, որ դատարանների հիմնական թիկունքը դատավորների հարգանքն է, նրանց վստահությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 6386անգամ
Վերջին լուրեր