25 / Ապրիլ / 2021 : 13-30
Բռնցքամարտ․ Փաշինյանի աներձագը հրաժարվեց մենամարտել ռինգում․ Տեսանյութ
Ես ներկայացել եմ որպես ԱԺ պատգամավոր, ես չեմ եկել մենամարտեմ, իմ ռինգը ԱԺ-ում է եւ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է փորձի խոսքի միջոցով մենամարտել: Այս մասին այսօր ապրիլի 25-ին, լրագրողներին ասաց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հրավերով ներկայացել էր «Օրանժ» ֆիթնես ակումբ:
«Ես ներկայացել եմ, եւ ես իրեն բերել եմ հանձնեմ այս մեդալը եւ ասեմ, որ ուրախ եմ, որ իրեն գտավ այս կյանքում, իր տեղը ռինգն է, թող մտնի այդ ռինգ եւ այդ ռինգից դուրս չգա: Ես իրեն նաեւ բերել եմ բառարան, որ նա կարողանա մենախոսություն բառը տարբերի երկխոսություն բառից: Ես չգիտեմ բոքսի կանոնները, բայց նա ասում է, թող գա բոքսի կանոններով մենամարտենք, չգիտեմ, կարող է օրենքից դուրս նենց մի բան անեմ, հոտո գնան բողոքեն, ասեն` բոքսի կանոներից դուրս է գալիս»,-ասաց պատգամավորը:
Նա նույնը կրկնեց նաեւ Վահե Հակոբյանին, ինչին կուսակցության ղեկավարն ասաց, որ լավ է, որ գոնե ներկայացել է:
«Ես կարծում եմ` այս երիտասարդն ապրել է իր կյանքի ամենավատ գիշերը, պատկերացնում եք` ինչ ապրումներ է ունեցել, ամենազվարճալին այն է, որ ես համ լող եմ պարապել, համ ջրացատկ ու մեծ սիրով իրեն կարող էի հրավիրել նաեւ կրոսի, պարզապես այն էֆեկտը չէր լինի, ես խոստացել էի իրեն այստեղից ծնկաչոք հանեի»,-ասաց Վահե Հակոբյանը:
Լրագրողի հարցին, որ միգուցե ընդուներ պատգամավորի առաջարկը եւ քաղաքական բանավեճի գնար, Վահե Հակոբյանն ասաց, որ ինքը խիստ կասկածում է Հրաչա Հակոբյանի մտավոր եւ ինտելեկտուալ կարողությունների վրա:
«Ես չեմ ուզում իմ ինտելեկտը վիրավորել: Սա իմ պատասխանն էր նրա այն արտահայտությանը, որ սյունեցիներին պետք է ծնկաչոք տանել, ռիսկը չհերիքեց մտնի, որ իրեն ծնկաչոք տանեն: Աստված իր հետ , ժամանակը ցույց կտա` ով է քաղաքական գործիչ, ով` կապիկ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հրավիրել էր ռինգում մենամարտելու, որից հետո նա ծնկաչոք է դուրս գալու։
Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է
26764անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...