26 / Ապրիլ / 2021 : 12-52

ԱԱԾ-ն հայտնաբերել են«ծալապակասին», ով ահազանգել էր, թե ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ահաբեկչություն է իրականացնելու

ԱԱԾ ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են 22-ամյա «ծալապակասին», ով ահազանգել էր, թե ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ահաբեկչություն է իրականացնելու
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տաք հետքերով բացահայտել են ապրիլի 23-ին կեղծ ահազանգ կատարած «ծալապակասին»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապրիլի 24-ին ինքը պատրաստվում է իրականացնել ահաբեկչություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ահազանգը կատարել է Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Մ-ն, ով Մասիսի ԱԱԾ բաժնի և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։
Փաստի առթիվ ոստիկանության Մասիս բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նարեկ Մ-ն բաց է թողնվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 8493անգամ
Վերջին լուրեր