27 / Ապրիլ / 2021 : 12-02

Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են.
«Նախագահ Քոչարյանի և աջակիցների երեկվա հանդիպումը` կարևորը.
• Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում։
• Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը։
• Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել»։
Դիտվել է 10764անգամ
Վերջին լուրեր