27 / Ապրիլ / 2021 : 17-09
                
                    
                        Չեմ բացառում, որ կոալիցիա կարող է լինել ԲՀԿ-ի հետ, բայց ես անձամբ դա չէի ցանկանա. Հովիկ Աղազարյան
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Եթե անգամ 50 տոկոս ստանա իշխանությունը ընտրություններում, էլի որեւէ ուժի հետ կոալիցիայի անհրաժեշտություն կառաջանա, որովհետեւ կան օրենսդրական գործընթացներ, որտեղ պահանջվում է որակյալ մեծամասնություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
Հարցին, թե ում հետ է ՔՊ-ն հնարավոր համարում կոալիցիան նոր խորհրդարանում, Աղազարյանն արձագանքեց, որ ինքը կարող է ասել, թե ում հետ չեն կարող կոլաիցիա կազմել. «Չենք կարող  կոալիցիա կազմել բոլոր այն ուժերի հետ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ»:
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
                    
                        Նա որպես օրինակ նշեց 17+-ին՝ բացառություն անելով միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ նշելով, որ ԲՀԿ-ն առանձին է մասնակցում ընտրություններին:
Աղազարյանի խոսքով, 17+ քաղաքական ուժերի ու իրենց պատկերացումներն արմատապես տարբերվում են իրարից, դրա համար հնարավոր չէ, իսկ մյուսների հետ հնարավոր է. «Եթե ես որոշողը լինեի, չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվեր, սակայն ես չեմ բացառում, որ կարող է նման բան լինել: Ես չէի ցանկնա, որովհետեւ ԲՀԿ-ն բուրժուական բովանդակությամբ կուսակցություն է, որը վատ չէ, ուղղակի իմ պատկերացումները մի քիչ այլ են: Ես գտնում եմ, որ այնտեղ կան շատ մարդիկ, որոնք խնդիրներ պետք է ունենան խնդիրների հետ, հետեւաբար այդ իմաստով չէի ուզենա»:
                    
                    
                    
                    
                    
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    15754անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                21 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ   հաղորդաշարի հյուրն է  Իմ  քայլ  խմբակցության պատգամավոր Սոֆյա  Հովսեփյանը։
 
 Հայրենիքը սկսվում և չի ավարտվում  ինձ համար։ Ցավոք,  չի  ավարտվում։ Շատ կուզեի  ավարտուն լիներ։...
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես  թերթը գրում է.  Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Վիճակախաղերի մասին  օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
                            
                                21 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի   Ղոդս ...
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: 
 Հանդիպումն անցկացվում...
                            
                                01 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով  Ճանապարհային դեպարտամենտ  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
                            

 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            