27 / Ապրիլ / 2021 : 17-09

Չեմ բացառում, որ կոալիցիա կարող է լինել ԲՀԿ-ի հետ, բայց ես անձամբ դա չէի ցանկանա. Հովիկ Աղազարյան

Եթե անգամ 50 տոկոս ստանա իշխանությունը ընտրություններում, էլի որեւէ ուժի հետ կոալիցիայի անհրաժեշտություն կառաջանա, որովհետեւ կան օրենսդրական գործընթացներ, որտեղ պահանջվում է որակյալ մեծամասնություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
Հարցին, թե ում հետ է ՔՊ-ն հնարավոր համարում կոալիցիան նոր խորհրդարանում, Աղազարյանն արձագանքեց, որ ինքը կարող է ասել, թե ում հետ չեն կարող կոլաիցիա կազմել. «Չենք կարող կոալիցիա կազմել բոլոր այն ուժերի հետ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ»:
Նա որպես օրինակ նշեց 17+-ին՝ բացառություն անելով միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ նշելով, որ ԲՀԿ-ն առանձին է մասնակցում ընտրություններին:
Աղազարյանի խոսքով, 17+ քաղաքական ուժերի ու իրենց պատկերացումներն արմատապես տարբերվում են իրարից, դրա համար հնարավոր չէ, իսկ մյուսների հետ հնարավոր է. «Եթե ես որոշողը լինեի, չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվեր, սակայն ես չեմ բացառում, որ կարող է նման բան լինել: Ես չէի ցանկնա, որովհետեւ ԲՀԿ-ն բուրժուական բովանդակությամբ կուսակցություն է, որը վատ չէ, ուղղակի իմ պատկերացումները մի քիչ այլ են: Ես գտնում եմ, որ այնտեղ կան շատ մարդիկ, որոնք խնդիրներ պետք է ունենան խնդիրների հետ, հետեւաբար այդ իմաստով չէի ուզենա»:
Դիտվել է 13612անգամ
Վերջին լուրեր